Հայաստանում դժգոհում են, որ Ռուսաստանը չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Ընդ որում, դժգոհում են նաև նորմալ մարդիկ, ոչ արևմտականները: Այս կապակցությամբ ուզում եմ ասել հետևյալը:
Չկա այլևս և չի գործում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ Հայաստաի ժողվարչապետը դուրս է եկել դրանից: Նախ, սկսեց խաղաղության պայմանագրի նախապատրաստումից, որը չէր պահանջվում այդ համաձայնագրով:
Հետո մտածեց, թե ոնց Սյունիքի օտարման պրոցեսը սկսի, և երևան եկավ անկլավների իբր փոխանակման գաղափարը: Հիշեցնեմ, որ անկլավները 30 տարի առաջ թաղած թեմա էր, բայց քանի որ մենակ Տիգրանաշենի հանձնումը կկտրի Սյունիքը Հայաստանից, Փաշինյան Նիկոլի վերադասները չէին կարող չվերակենդանացնել այդ թեման:
Մի կողմ թողնենք Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը (ասենք, Սև լիճ), 2022-ի սեպտեմբերյան ավանտյուրան, համաձայն որի, նախնական պայմանավորվածությամբ, ադրբեջանական զորքերը պետք է առաջ գային առանց դիմադրության և, ըստ ամենայնի, հենց այդ ժամանակ էր նշանակված Սյունիքի ամբողջական հանձնման օպերացիան: Սակայն ռուսական բանակը կանգնեց երկրորդ էշելոնում, ինչի մասին վկայում է անգամ նախկին հակասովետական արևմտական, այժմ դարձի եկած Բագրատյան Հրանտը, և Ալիև-Փաշինյան տանդեմի օպերացիան վիժեցվեց, ինչը կատաղեցրեց ժողվարչապետին և դրդեց նրան կոշտ հակառուսական քայլերի, ավելի ստույգ՝ կապիկության:
Բայց նոյեմբերի 9-ից հիմնական դուրս գալը տեղի ունեցավ 2022-ի աշնանը:
Պուտինն Ալիև էֆենդուն և ժողվարչապետ Փաշինյանին պարտադրում է, որ ապագա չնախատեսված խաղաղության պայմանագրում մոռանան Արցախի մասին, զբաղվեն իրենց երկկողմ հարցերով: Սրանք սրտի խոր կսկիծով համաձայնում են, քանզի չեն կարող մերժել Պուտինին: Հետո Պրահայում լակոտություն են անում՝ հրաժարվում են իրենց պայմանավորվածությունից, այլ կերպ ասած՝ երկու լակոտով թռնում են Պուտինի գլխից, ինչից հետո անբարոյական շանորդի Փաշինյան Նիկոլն ասում է, թե, իբր, դեմ չի լինի, եթե Ռուսաստանը տեր կանգնի իր առաջարկին:
Ինչին ի պատասխան Սերգել Լավրովը հայտարարեց, որ սա արդեն դիվանագիտություն չէ, այսինքն, Լավրովի ասածն այն էր, որ սա արդեն լակոտություն է: Դրանից հետո եղավ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունը, ինչ-որ քառակուսի կիլոմետրերով համեմված: Այսինքն, Արցախը Ադրբեջան է, և վերջ:
Դե, էսքանից հետո Ալիև էֆենդին բա ո՞նց բլոկադա չկազմակերպի, քանզի դա իր տարածքն է, իր էկոլոգներն ինչ ուզեն կանեն, դրան էլ պլյուս իր սուվերեն տարածքի վրա ո՞նց անցակետ չտեղադրի, մանավանդ որ ամերիկացիք էլ ասում են, որ համոզված են, թե դեմոկրատական Ադրբեջանում հայերը փայլուն և լուսավոր ապագա կունենան:
Հիմա հարց. կա՞ արդյոք 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիր, և եթե չկա, ո՞վ պղծեց այն:
Եվ եթե պղծվել է համաձայնագիրը, իրավունք ունի՞ նորմալ հայն ասելու, թե, իբր, ռուսները չեն կատարում իրենց պարտավորությունները:
Գեներալ Լենցովն Արցախի գրանտակերներին ասել է, չէ՞, որ ձեր Հայաստանի ժողվարչապետն է փակել Լաչինը, ինձնից ի՞նչ եք ուզում: Վերջապես, որքան անբնական, աննորմալ վիճակի մեջ են հայտնվել ռուսները սույն անբարոյական տանդեմի պատճառով.
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշում են Լաչինը փակել, անցակետ դնել, բայց Հայաստանի ղեկավարությունը նաև պահանջում է ռուսներից ապաշրջափակման միջոցներ անցկացնել:
Ինչևէ, Փաշինյան Նիկոլը դուրս է եկել 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրից, մնում է, որ Ալիև էֆենդին էլ դա անի բացահայտ և պահանջի ռուս խաղաղապահների դուրսբերումը Արցախից մինչև 2025 թվականը, ասենք, այս աշնանը:
Քանզի Հայաստանն ասում է, որ Արցախը Ադրբեջան է, Արցախի բնակիչներն էլ՝ Ադրբեջանի հպատակներ, իսկ ամերիկյան դեսպանը վստահեցնում է, որ հայերը հայտնվելու են դրախտում: Բա էսքանից հետո ռուս խաղաղապահների մնալու իմաստը ո՞րն է:
Իմաստ կա, նրանք կմնան, իսկ իմաստը չհասկացողների քամակներին դժվարին ժամանակներ են սպասվում՝ լրջագույն տրավմաներով, աղիքային տրակտի բազում կործանարար խանգարումներով:
ՈՒղղակի հուշեմ, որ Վլադիմիր Պուտինն իր նախագահության առաջին օրն իրեն նախատիպ է ընտրել Նիկոլայ Սռաջինին, որի քաղաքական կարգախոսը հետևյալն էր. «Однажды поднятый русский флаг спускаем быть не должен»:
Ալիև-Փաշինյան լակոտադուետի համար սույն ողբալի իմպերատիվը հայերենով կհնչի այսպես.
«Մի անգամ բարձրացված ռուսական դրոշը երբևէ չպետք է իջեցվի»:
Եթե սրան էլ գումարենք կադաստրային վկայականն այս տարածաշրջանի, որը Նիկոլայ Առաջինի և նրա ավագ եղբոր՝ Ալեքսանդր Առաջինի անուններով է (Գյուլիստան, Թուրքմանչայ), ապա կարելի կլինի եզրակացնել, թե ինչպիսի դրամատիկ և ողբերգական ժամանակներ են սպասվում
Ալիև-Փաշինյան լակոտադուետին և նրանց արևմտյան վերադասներին:
Ամե՜ն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ